|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եգիպտոսի խորհրդարանական ընտրությունները հնարավոր է կայանան այս տարվա հոկտեմբերին: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մոհամեդ Մուրսին. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Մուրսիի խոսքերով` երկրի օրենսդիր մարմինը պետք է կազմավորվի մինչ այս տարեվերջ:
Ստորին պալատի ընտրությունները պետք է անցկացվեին ապրիլի 22-ից հունիսի 24-ը ընկած ժամանակահատվածում: Սակայն Եգիպտոսի Վարչական դատարանը չեղյալ էր համարել երկրում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին` նախագահի որոշումը և ընտրությունների մասին նոր օրենքն ուղարկել ՍԴ`փաստաթղթի օրինականությունը պարզելու համար։