կարևոր
4804 դիտում, 7 ամիս առաջ - 2024-02-10 15:12
Աշխարհ

ՆԱՏՕ-ն կոչ է արել նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր տասնամյակների առճակատմանը

ՆԱՏՕ-ն կոչ է արել նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր տասնամյակների առճակատմանը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է պատրաստվեն Ռուսաստանի հետ հնարավոր տասնամյակների առճակատմանը։ Այս մասին փետրվարի 10-ին գերմանական Welt am Sonntag թերթի հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է Известия-ն։

«ՆԱՏՕ-ն չի փնտրում Ռուսաստանի հետ պատերազմ, բայց մենք պետք է պատրաստվենք առճակատման, որը կարող է տևել տասնամյակներ»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նշել է, որ իբր երաշխիքներ չկան, որ եթե Մոսկվան հաղթի Կիևի հետ հակամարտությունում, այն չի տարածվի այլ պետությունների վրա։

«Լավագույն պաշտպանությունն այժմ աջակցությունն է Ուկրաինային և ներդրումները ՆԱՏՕ-ի ռազմական ներուժում», - ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Ստոլտենբերգի խոսքով՝ ռազմաքաղաքական դաշինքը պետք է արագ վերականգնի և ընդլայնի իր արդյունաբերական բազան՝ ուկրաինական կողմին սպառազինության մատակարարումն ավելացնելու և սեփական պաշարները համալրելու համար։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ եվրոպական պաշտպանությունը պետք է արտադրական պայմանագրեր կնքած լինի, որպեսզի կոնֆլիկտի դեպքում անցնի աշխատանքի արագացված տեմպերի։