Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանի կայսերական ամբիցիաները վերսկսվել են վերջին տասնամյակների ընթացքում, երբ այն հարձակվեց Վրաստանի վրա՝ 2008 թ. այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Սա շատ պատասխանատու որոշում է, բայց ես չեմ ժխտում, որ նախագահ Թրամփին խնդրել եմ չհանել ԱՄՆ զորքերը Եվրոպայից, քանի որ եվրոպական անվտանգությունն ինձ համար շատ կարևոր է: Եթե ինչ-որ մեկը հարցնի ինձ, արդյոք ես պատրաստ եմ, որ Լեհաստանը ավելի շատ ամերիկյան զորքեր ընդունի մեր երկրում, ես, իհարկե, պատրաստ եմ: 2014-ին Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, բռնակցեց Ղրիմը և գրավեց Լուգանսկն ու Դոնեցկը: Դրանից առաջ նա հարձակվեց Վրաստանի վրա», - նշել է Դուդան:
Ըստ Անջեյ Դուդայի՝ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը «անվտանգության մեծ երաշխիք է»:
«Ուրախ եմ, որ այսօր ԱՄՆ նախագահը հասկանում է իրականությունն ու իրավիճակը, որը զարգանում է Եվրոպայում: Այսօր դա ստեղծում է խաղաղություն իմ երկրում և բերում անվտանգություն: Դրա շնորհիվ Ռուսաստանի կայսերական ամբիցիաները, որոնք, ցավոք սրտի, վերսկսվել են վերջին տասնամյակների ընթացքում՝ Վրաստանի վրա 2008-ի հարձակմամբ, ժամանակավորապես դադարեցվել են, համենայն դեպս աշխարհի այս մասում: Եվ կասկած չկա, որ սա ԱՄՆ քաղաքականության հսկայական արժանիք է: Ես, ինչպես նաև իմ հայրենակիցները շնորհակալ ենք դրա համար», - եզրափակել է Լեհաստանի նախագահը:
Նշենք, որ ըստ երկու երկների ղեկավարների միջև ձեռք բերված համաձայնության, ԱՄՆ-ն կավելացնի Լեհաստանում իր զորքերը հիմնականում Գերմանիայց դուրս բերված ամերիկյան զորքերի հաշվին։