Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քանի որ այս ամբիոնից ևս մեկ անգամ հնչեց Դաշնակցության անունը, ստիպված եմ պատասխանել»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ ընդգծելով․ «Խորհուրդ եմ տալիս պատմությունը շատ ավելի լավ ուսումնասիրել, մեր պետականության հետ կապված խնդիրները եղել են ցեղապանության իրողությունից առաջ Օսմանյան կայսրությունում։ Տարբեր ժամանակներում հայերի, քրիստոնյաների նկատմամբ եղել են թե՛ խտրական վերաբերմունք, թե՛ ջարդեր, կոտորած, հայրենազրկում․ հայ ժողովուրդը միշտ բախվել է այդ խնդիրներին, իր ինքնությունը, կրոնը, արժեքներն ու ավանդույթները պահելու խնդիր է միշտ ունեցել։ Եվ այդ բարդ ժամանակներում եղել են նվիրյալներ, որոնք, իրենց կյանքի գնով, պետություն, պետականություն են ստեղծել ․․․ Դաշնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերից հետո ստեղծել է Հայաստանի Հանրապետություն և մինչ այսօր չեմ տեսել ձեզանից որևէ մեկն այս աբիոնից գնահատի այդ արժեքը»,-դիմելով՝ իշխող ուժը ներկայացնող ՔՊ-ականներին ասաց Գառնիկ Դանիելյանը։
«Մեղադրել Դաշնակցությանը՝ ծիծաղելի է, մինչդեռ, դուք այս ամբիոնն օգտագործում եք թուրքական, ադրբեջանական թեզերը բարձրաձայնելու համար»,- ասաց պատգամավորը։