|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հայաստանը ստիպված կլինի ձեռնարկել անհրաժեշտ ռազմա-քաղաքական քայլեր` Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիայի դրսեւորման պարագայում: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Եթե այդ ագրեսիվ քաղաքականությունը շարունակվի, ապա դա Հայաստանին այլընտրաքն չի թողնի, բացի օրինական քայլերի ձեռնարկումից` ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին հնարավորություն տալով զարգանալ խաղաղաության եւ անվտանգության պայմաններում»,- ասել է Սերժ Սարգսյանը: «Ես կցանկանայի Ասամբլեայի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ Ադրբեջանը, ի թիվ այլ սադրիչ գործողությունների, սկսել է խոշոր տրամաչափի զենք կիրառել ՀՀ եւ ԼՂՀ սահմանային խաղաղ բնակավայրերի դեմ»,- ընդգծել է ՀՀ նախագահը:
Նա շեշտել է, որ Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը: