|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
2024թ. փետրվարի 6-ին տեղի ունեցավ հերթական հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջեւ, որին ներկա էր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտության, արցախահայերի Արցախ վերադարձի եւ այլ իրավունքների պաշտպանության, Հայաստանում արցախահայերի ընկերային-տնտեսական եւ իրավական վիճակի եւ մարդասիրական օժանդակությունների հետ կապված հարցերը:
ԱՀ նախագահը ներկայացրեց Արցախի կարգավիճակի եւ առաջիկա անելիքների առնչությամբ իր պատկերացումները:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը ներկայացրեց ՀՅ Դաշնակցության եւ Հայ դատի գրասենյակների ու հանձնախմբերի կատարած աշխատանքները:
Վերջում որոշվեց շարունակել հանդիպումները։
ՀՅԴ Մամլո դիվան
06 փետրվար, 2024 թ.