|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Մոսկվան չի կարող հաշվի առնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պահանջում էր անհապաղ դադարեցնել «ռազմական գործողությունը» Ուկրաինայում։ Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, մենք չենք կարող հաշվի առնել այս որոշումը։ Արդարադատության միջազգային դատարանն ունի այնպիսի բան, ինչպիսին է կողմերի համաձայնությունը։ Այստեղ համաձայնություն լինել չի կարող։ Այս դեպքում սա մի բան է, որը մենք չենք կարող հաշվի առնել»,- ընդգծել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի Դաշնությունը հաշվի կառնի այս որոշումը։