|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին վերահաստատել է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ իրենց համար անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն, որը կհանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխության: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ մեջբերելով խոսնակի պատասխանը մամուլի ասուլիսի ընթացքում հնչած հարցին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ:
«Իրանի դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ բազմիցս հայտարարվել է: Այդ դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել և չի լինի»,- նշել է Քանանին: