Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է․
«Ադրբեջանը կոնկրետ քայլերով խորացնում է Հայաստանի զավթման իր ծրագիրը։
Երեկ իշխանական Baku TV հեռուստաընկերությամբ՝ ՀՀ Շիրակի մարզում գտնվող Հայոց հինավուրց Հառիճավանքը ներկայացված է որպես «Ադրբեջանին պատկանող 5-րդ դարի թուրքական-քրիստոնեական վանք»։
Պատկերացնու՞մ եք՝ ինչ աստիճան է խորացրել զավթողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Այսինքն՝ հերիք չէ 5-րդ դարում գոյություն է ունեցել «Ադրբեջան» պետություն, դեռ մի հատ էլ քրիստոնեական վանքեր ու եկեղեցիներ են ունեցել։
Այդ տեսանյութում հորինված է մի ամբողջ կեղծ պատմություն, թե իբր Հայաստանի Արթիկ համայնքը, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի մաս է։
Տեսանյութը հիմնված է հայերի «ջարդարար» լինելու կեղծ պատմությունների վրա, թե իբր «Հայաստանում պետք է բնակեցվեն արևմտյան ադրբեջանցիներ», որի իրական նպատակը Հայոց հազարամյա պատմության ու Հայաստանի զավթումն է։
Ցուցադրված է ադրբեջանական իշխանության ոչ միայն հայատյաց, այլ նաև քրիստոնեատյաց քաղաքականությունը։
Այս պայմաններում հավատալ, թե Ադրբեջանի իշխանությունն ունի Հայաստանի հետ խաղաղ ապրելու մտադրություն, պարզապես իրավիճակին չտիրապետելու արդյունք է կամ հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակներ»։