Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ամեն օր հետևողական մեկ բառ են ասում՝ խաղաղություն, դրա համար անվտանգային ոչ մի բարձիկ չստեղծելով։ Այսօր լոկ թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը չեն պատրաստում, զգոն չեն պահում։ Ուղղակի իմիտացիա են ստեղծում, բայց անզեն աչքով նկատելի է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, դրա վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ։ Իսկ այդ փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է և խաղաղության չի բերում Հայաստանին»,-ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Խաղաղության գործընթացն ի սկզբանե ձախողված է․ խաղաղությունն արդարության հիման վրա կարող է ձևավորվել, անարդար խաղաղությունը կարճաժամկետ ու վտանգավոր է»,-ասաց Գեղամ Մանւոկյանը՝ հավելելով․ «Խեղճությունը բերելու է նորանոր պահանջներ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը կարող են ունենալ խաղաղության համաձայնություն՝ արդարության հիման վրա, երբ կհարգվեն ՀՀ շահերը, արցախահայության շահերը, մինչդեռ նման թուղթ սեղանի վրա չկա»։
Մանրամասն՝ տեսանյութում։