Փոխարժեքներ
28 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ քրեական գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդարանում խուզարկության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու մասին պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունն ու թույլատրելի ապացույց համարեց Սրբազանի համակարգչում հայտնաբերված օրագիրը:
Ավարտվել են նաև հիմնական դատալսումները և կողմերը հանդես են գալիս եզրափակիչ ելույթներով։
Իր եզրափակիչ ելույթում փաստաբան Երեմ Սարգսյանը, դիմելով դատավոր Արմինե Մելիքսեթյանին, հատկանշեց դատավորի կողմից թույլտրված ակնհայտ կողմնակալ վարքագծի մասին․ «Մաթեմատիկական ճշգրտությամբ սխալներ եք արել»,-ասաց փաստաբանը՝ ընդգծելով․ «Պատմության մեջ մնալու եք որպես, սովետական կարգերից հետո, Միքայել Սրբազանին առաջինը դատող անարդար դատավոր»։
Երեմ Սարգսյանը միջնորդեց նաև հռչակել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անմեղությունը և կայացնել արդարացման վերդիկտ։
Դատական հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 2–ին, ժամը՝ 14։30-ին։
Մանրամասն՝ տեսանյութում։