Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Մարգարայի անցակետն ամբողջովին պատրաստ է շահագործման․ ՀՀ իշխանությունների այս խանդավառությունը, սակայն, չեն կիսում տնտեսագետներն ու հանրային շրջանակները, որի մասին պարբերաբար բարձրաձայնում են։ Թեմայի վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ պարզելու, թե գյուղատնտեսության առումով ինչ ռիսկայնություն կարող է ունենալ Մարգարայի անցակետի շահագործումը։
«Օբյեկտիվորեն մեր գյուղատնտեսությունը չունի բավարար, առարկայական հնարավորություններ՝ իրենց հետ արդյունավետ մրցակցելու․ Թուրքիան ու Ադրբեջանը 5 անգամ ավելի ուժեղ են բռնում գյուղացու ձեռքը, քան՝ ՀՀ այս իշխանությունը։ Երկրորդ՝ էներգետիկ ռեսուրսներն անհամեմատ ավելի մատչելի են Թուրքիայում և Ադրբեջանում գյուղացու համար, խոսքը ջերմոցայի տնտեսության մասին է, այստեղ ծախսերն անհամեմատ բարձր են, իսկ հատուցում էլ անհամեմատ ցածր է գյուղացու համար։ Դա է պատճառը, որ էապես ավելացել է գյուղատնտեսական ջերմոցների վաճառքի թիվը Հայաստանում։ Հաջորդը՝ տնտեսական անվտանգությանն է վերաբերվում․ իրականում համոզված եմ, որ թշնամի հարևաններն ամեն ինչ ունեն ռազմավարության մեջ, որպեսզի Հայաստանի նկատմամբ կիրառեն էքսպանսիայի և հակադրման ողջ ուժը։ Խաղաղության կեղծ օրակարգերի շուրջ այդ խանդավառությունները, թե՝ սահմանը բացենք, որ լավ ապրենք, մանիպուլյացիաներ են։ Դոմինանտություն ունենալով ռազմական ճակատում և ռազմական ուժի գործադրման ոլորտում՝ իրենք չեն վարանելու նաև այդ դոմինանտությունը հաստատելու տնտեսական ճակատում, մնացածը խաբկանք է, սուտ և կեղծիք, որը ձեռնտու է ոչ միայն Թուրքիային այլև՝ Հայաստանի օրվա իշխանություններին, որովհետև դրանով են իրենք իրենց իշխանությունը պահում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը։
«Գյուղատնտեսությունն այս իշխանության օրոք և տնտեսության իրական հատվածը, բազմից եմ ասել, գտնվում է ազատ անկման մեջ, գնալով նվազում են ծավալները և ավելանում են խնդիրները, իսկ լուծումներն ընդամենը պոպուլսիտական են, ոչնինչ չտվող»,- վստահեցրեց ընդդիմադիր պատգամավորը։
Թեմայի շարունակությունը՝ տեսանյութում։