|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Պարզվում է, երկու օր առաջ իր կազմակերպած անհեթեթ միջոցառման ժամանակ էպատաժային՝ «տինեյջերական» տեսքով հայտնված Աննա-Էրատոն պատահական չէր ընտրել այդ կերպարը...։
Աննա-Էրատոն, որքան հասկանում եմ 23 տարի առաջ մեծ հնչեղություն ստացած բրազիլական «Կլոն» սերիալի երկրպագուն է և հատկապես այդ սերիալի հերոս աղջնակներից մեկի՝ Հադիջայի, ում նման էլ զարդարել էր իր ճակատը...։
Ի՜նչ լավ է, որ Աննա-Էրատոն «Մալիբուի փրկարարները» ֆիլմի Պամելա Անդերսոնի հերոսուհու երկրպագուն չէ, թե չէ պատկերացնում եմ «խաղաղության ճաշկերույթի» մասնակիցների վիճակը...»։