|
Փոխարժեքներ
29 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.3 |
| EUR | ⚊ | € 401.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.4751 |
| GBP | ⚊ | £ 480.03 |
| GEL | ⚊ | ₾ 138.9 |
Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կոկորինը արձագանքել է Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորները բախվել են հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական նիստի ժամանակ։
Ինչպես հայտնում է sports.ru-ն, Կոկորինը իր «Instagram»-յան պատմություններ բաժնում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն աթոռը նետում ընդդիմադիր պատգամավորների վրա։
«Խղճուկ կրկնօրինակում», - գրել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք՝ 2018 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Կոկորինը, Պավել Մամաևը, Կոկորինի եղբայր Կիրիլը և նրանց ծանոթ Ալեքսանդր Պրոտասովիցկին երկու անգամ կռվել են Մոսկվայի կենտրոնում: «Coffee Mania» ռեստորանում արդյունաբերության և առևտրի նախարարության պաշտոնյա Դենիս Պակի հետ բախման ժամանակ Ալեքսանդրը աթոռով հարվածել է նրան։
2019 թվականի մայիսին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը Կոկորինին դատապարտել է մեկ տարի վեց ամիս ազատազրկման, իսկ Մամաևին՝ մեկ տարի հինգ ամիս ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում: Նրանք պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել նույն թվականի սեպտեմբերին: