|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեւանա լճում հերթապահության ընթացքում, «Ոսկե ձկնիկ» լողափից մոտ 150 մ հեռավորության վրա հուլիսի 31-ին ջրային մոտորանավակը բախվել է ջրային հեծանիվին, ինչի հետեւանքով հեծանվորդը ընկել է ջուրը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել եւ տեղափոխվել հանրային լողափի բուժկետ Վեդի քաղաքի բնակիչ 28-ամյա Արամ Սահակյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար: Սեանա լճում հուլիսի 30-ին «Ցամաքաբերդ» լողափից 150 մ հեռավորության վրա բախվել են երկու ջրային մոտոցիկլետ, իսկ վարողները ընկել են ջուրը: Լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել եւ հանձնել 1-03 ծառայության աշխատակիցներին Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչներ 21-ամյա Վաղինակ Խաչատրյանին եւ 20-ամյա Վիգեն Խաչատրյանին, որոնք այնուհետեւ տեղափոխվել են Սեւան քաղաքի հիվանդանոց:
Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: