|
Փոխարժեքներ
22 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն ազատ է արձակվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել 335-րդ հոդվածի հատկանիշներով, պարզվում է փամփուշտների անօրինական կամ օրինական լինելու հանգամանքը»,– նշել ե ՔԿ–ից։
Գերատեսչությունից հայտնեցին, որ քրեական հետապնդում չի հարուցվել, ներկայում նախաքննություն է իրականացվում։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները օդանավակայանում բերման են ենթարկել «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Նա ձերբակալվել էր:
Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Արզաքանցյանի ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։