կարևոր
1912 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-25 16:39
Քաղաքական

Փաշինյան, դժգո՞հ էիր քեզ բաժին հասած ժառանգությունից, չառաջադրվեիր վարչապետ․ Էդուարդ Շարմազանով

Փաշինյան, դժգո՞հ էիր քեզ բաժին հասած ժառանգությունից, չառաջադրվեիր վարչապետ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է

«Փաշինյան, դժգո՞հ էիր քեզ բաժին հասած ժառանգությունից, չառաջադրվեիր վարչապետ։

Դժգո՞հ էիր մեր բանակցած փաթելից, վարչապետի աթոռից հեռանայիր, նորմալ խելացի մարդիկ կգային կբանակցեին։

Դու էիր ասում՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաատանը վարչապետ չի ունենա։

Դու ես հանուն պաշտոնի նվաստացել ու նվաատացրել մի ամբողջ ժողովրդի։

Հինգ տարի է քեզ ասում եմ՝ պետություն ղեկավարելն ու ազգ առաջնորդելը քո խելքի բան չէ։

Ճակատագրիցդ բողոքո՞ւմ ես, հրաժարական տուր։

Դու էլ կազատվես, ազգն ՝էլ։

Ինչո՞ւ ես կառչել աթոռիցդ։

Գնա։

Գոնե մի դրական բան արած

կլինես։

Մնա Պիտերում կամ գնա Բրյուսել, գալիս ես Հայաստան, որ ի՞նչ անես»։