կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-29 14:52
Հասարակություն

Մինչև տարեվերջ ավանդների համար բոլոր հերթագրվածները փոխհատուցում կստանան

Մինչև տարեվերջ ավանդների համար բոլոր հերթագրվածները փոխհատուցում կստանան

Նախորդ տարի 8000-ից ավելի անձինք ստացել են ավանդների փոխհատուցում։ Այս մասին ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նա տեղեկացրեց նաև, որ իրենք երեք ուղղությամբ են ավանդների փոխհատուցման ծրագիրն իրականացնում՝ տարեցներ, սահմանամերձ համայնքների բնակիչներ և ազատամարտիկներ։

«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հարցրեց Ասատրյանին, թե ավանդների փոխհատուցման ծրագրով քանիսն են տարիքային ցենզի սկզբունքով ստացել փոխհատուցում։ Գորգիսյանը նշեց, որ իրեն դիմել են 90-ն անց մի շարք քաղաքացիներ՝ ասելով, որ իրենք ներկայացրել են փոխհատուցում ստանալու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն նրանց խնդրել են 1,5 տարի սպասել, իսկ նրանք վախենում են այդքան չապրել։

Ասատրյանը պատասխանեց, որ նախորդ տարի 3472 տարեց է ստացել ավանդի դիմաց իր փոխհատուցումը: «Ավանդների փոխհատուցման համար նախատեսված գումարների 50 տոկոսը հենց տարեցներին է տրամադրվում։ Ավելին՝ նախատեսվում է, որ մինչև այս տարվա վերջը ներկայումս գրանցված բոլոր մարդիկ կստանան իրենց փոխհատուցումը»,- հայտնեց նա: