| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Ուսման վարձերի մասնակի փոխհատուցման պահանջով՝ մի խումբ ուսանողներ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից քայլերթով եկել են Կառավարության շենք՝ հայտնում է Yerkir.am-ը:
Նրանք 5000-ից ավելի ստորագրություններ են հավաքել։ Նրանք նշեցին, որ հեռավար կրթությունը եղել է անորակ և իրենք տուժել են, այնինչ այժմ ստիպված են վճարել գումար՝ դրա դիմաց համարժեք կրթություն չստանալով:
Համաճարակային պայմաններում տուժել են նաև նրանց ծնողները՝ հարկադիր պարապուրդի մատնվելով, ինչն էլ ավելի է բարդացնում ուսման վարձի վճարումը:
Կառավարության աջակցության ծրագիրը, նրանց խոսքով, կազմվել է ոչ թե սոցիալական, այլ կրթական բաղադրիչով, ինչից նրանք բավարարված չեն։
«Կարծում եմ, Կառավարությունը պետք է իր հոգածության տակ գտնվող կրթության ոլորտը ուշադրության կենտրոնում պահի և ուսանողներին ընդառաջի, որ ֆինանսական խնդիրների պատճառով կրթությունից չզրկվի: Կրթությունը մեր ապագան է, և դրա վրա կատարված ցանկացած ներդրում արդարացված է»,- ասաց ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
Նրանք նշեցին, որ առաջին կուրսեցիների համար վարձը թանկացել է մինչև 160 հազար դրամով։
Մանրամասն՝ տեսանյութում․