կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 14:45
Հասարակություն

Որքան փոխհատուցում կստանան ավտոբուսի վթարից տուժածներն ու զոհերի ընտանիքները

Որքան փոխհատուցում կստանան ավտոբուսի վթարից տուժածներն ու զոհերի ընտանիքները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում տեղի է ունեցել ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի առնչությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի  հերթական նիստը։

Հանձնաժողովի նախագահ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ ավտոբուսի վթարից տուժածներին փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագիծը։


Ըստ նախագծի նախատեսվում է՝

- վթարի հետևանքով զոհվածների  ընտանիքներին  տրամադրել 1 մլն 500 հազար  ՀՀ դրամ,
- ՀՀ   և  ՌԴ  հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին՝ 700 հազարական դրամ,
- ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝  500 հազարական դրամ։

Նշվել է, որ որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկա նիստում։

Գումարը տուժածներին կտրամադրվի ՀՀ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։

Հանձնաժողովի նիստում ներկայացվեց նաև տեղեկություն  իրականացված աշխատանքների  և բուժումը շարունակող հիվանդների վիճակի մասին։