կարևոր
2122 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-16 09:42
Քաղաքական

Ո՞ւմ է սպասում հանրությունը․ «Փաստ»

Ո՞ւմ է սպասում հանրությունը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ պարբերաբար իրականացվում են սոցիոլոգիական հարցումներ՝ պարզելու քաղաքական ուժերի, հատկապես տվյալ ժամանակաշրջանի իշխանության վարկանիշը՝ թե՛ տարբեր կազմակերպությունների, թե՛ ուժային կառույցների կողմից: «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանի «փակ» հարցումների արդյունքներն առավել մտահոգիչ են եղել իշխանությունների համար:

Բանն այն է, որ թե՛ այդ հարցումները, թե վերջին մեկ տարում ՏԻՄ ընտրությունները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն գրեթե ամբողջությամբ մսխել են իրենց վարկանիշը: Այսինքն, այս իշխանության «գնացքը գնացել է», և Փաշինյանն ու իր թիմը հայտնվել են մեր հասարակությանը ծանոթ վիճակում, երբ բացարձակապես զրկված են հանրային աջակցությունից, և նրանց միակ հույսն ու հենարանը մնացել է վարչական ռեսուրսը, ի մասնավորի՝ իրավապահ համակարգը, որպես քաղաքական նպատակների իրագործման գործիք:

Պատահական չեն այսօր արդեն շրջանառվող տեսակետները, որ իշխանափոխությունից «հինգ է պակաս», պարզապես հանրությունը իշխանությունը վերցնողի փնտրտուքների մեջ է, այսինքն, թե ով կամ որ ուժը կկարողանա իշխանափոխություն իրականացնել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում