|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանն այլեւս անելիք չունի: Նա արել է ամեն ինչ, այժմ Թուրքիան պետք է համարժեք քայլեր կատարի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանն ասաց, որ ներկայումս միջազգային հանրությունը սպասում է, թե երբ է Թուրքիան փոխելու իր քաղաքականությունը:
Նա նշեց, որ Թուրքիան այժմ վերադարձել է իր «նախապայմանային» քաղաքականությանը, որն ուներ 2008 թվականից առաջ` մինչ արձանագրությունների ստորագրումը: Նա պետք է հրաժարվի իր նախապայմանային քաղաքականությունից: