03 05 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 414.92 |
GBP | ⚊ | 485.04 |
GEL | ⚊ | 144.8 |
RUB | ⚊ | 4.22 |
USD | ⚊ | 387.63 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է դրել շրջանառության մեջ, որով առաջարկում է փաստաբանների համար դատարան մուտք գործելու դրեսկոդ սահմանել, այսինքն՝ հագուստի պարտադիր ձեւ սահմանել։ Օրենքի նախագծով, այդ ձեւը սահմանելու լիազորությունը տրվում է Փաստաբանների պալատի խորհրդին։ Վերջինս պետք է սահմանի դատարանում փաստաբանի հանդերձանքի եւ արտաքին տեսքի նորմերը։ Եթե փաստաբանը չպահպանի ՓՊ խորհրդի որոշմամբ սահմանված նորմերը, նրա նկատմամբ կարող է կարգապահական վարույթ հարուցվել։
Մենք զրուցեցինք փաստաբաններից մեկի հետ, որն ասաց, որ այսպիսի հարց փաստաբանների շրջանում նախկինում էլ է քննարկվել, սակայն միասնական մոտեցում չի եղել։ Իսկ մեկ այլ փաստաբան էլ պատասխանելով հարցին, թե փաստաբանների համար, փաստորեն, համազգե՞ստ է սահմանվելու, ասաց, որ դեռ պարզ չէ՝ համազգե՞ստ է սահմանվելու, թե՞ պարզապես արգելվելու է բոթասներով ու սվիտերով դատարան մտնելը:
Նա նաեւ ասաց, որ պատմուճանի տարբերակն էլ է քննարկվել նախկինում, ինչպես Ֆրանսիայում են փաստաբանները պատմուճան կրում, որը ե՛ւ որպես հարգանք կդիտարկվի փաստաբանական ինստիտուտի նկատմամբ, ե՛ւ թույլ չի տա, որ փաստաբանն ու նրա վստահորդը հանրության աչքում նույնականացվեն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում