Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարության եւ թափանցիկության ռեկորդներ է սահմանում․ կառավարության երեկվա նիստում ընդգրկված 48 հարցից եւ ոչ մեկը զեկուցման ենթակա չէր, ընդ որում՝ երկուսը գաղտնի էին: Դրանցից մեկը վարչապետի աշխատակազմին էր վերաբերում, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայությանը։ Թերեւս հասկանալի է, թե ինչու է կառավարությունը քաղաքացիներից ծածուկ պահում իր որոշումները, մինչ երկիրը լրջագույն անվտանգային մարտահրավերների առջեւ է կանգնած, դիցուք՝ այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացվել «վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջեւ անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը»։
Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաեւ ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության թիմերն ըստ մարզաձեւերի պետք է մրցեն իրար հետ, իսկ ուժային կառույցների միջեւ անցկացվող ռազմամարզական խաղերի ծախսերն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում