|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ոստիկաններն առավոտյան արգելել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին ու Արթուր Սարգսյանին մուտք գործել Կիրանց: Նրանք նշել են, որ միայն գյուղացիների մուտքն է թույլատրվում: Կիրանց մտնելու համար ոստիկանները պահանջում են անձը հաստատող փաստաթուղթ։
«Սաղի դեմքերը ֆիքսեք: Ի՞նչ ա նշանակում ԱԺ պատգամավորի հետ չենք խոսում»,- բարկացած հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ գյուղի մուտքի մոտ կանգնած իրավապահներին: «Հարգելիս, Դուք չեք ներկայացել, թե ով եք: Ես Ձեզ առաջին անգամ եմ տեսնում»,- պատասխանեց ոստիկաններից մեկը:
«Դուք լավ էլ գիտեք, թե ես ով եմ ու ես նաև ներկայացել եմ: Դուք ինձ լավ էլ գիտեք, բոլորդ էլ ճանաչում եք: Հերիք ա երեսպաշտությամբ զբաղվեք: Ոչ ոք իրավունք չունի մեր ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտ»,- հայտարարեց օրեր շարունակ Տավուշի սահմանամերձ գյուղերում ակցիաների մասնակցող պատգամավորը: