|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Քաղաքագետ Էդգար Էլբակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918 թ․ հունիս-դեկտեմբեր ամիսներին։ Նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։ Դրա արդյունքում օրական մահանում էր 1000 հայ։
Նույնը կրկնվել է 100 տարի անց՝ 2018 թ․-ին։ Թուրքերի պատվերով Հայաստանում փակվել են ճանապարհներ։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր։
Այսօր արդեն վլասովական ենիչերիները փակել են տավուշցիների ճանապարհը՝ նրանց առնելով աքցանի մեջ և ստիպելով, որ իրենց հայրենիքը հանձնեն թուրքերին։ Նպատակը դարձյալ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն է։
Ապագա ազգային Հայաստանում ճանապարհները փակ են լինելու միմիայն թուրքերի առաջ»։