Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիրանց տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ․ ոստիկանները մինչ այս պահը թույլ չեն տալիս մուտք գործել գյուղ, սահմանազատման և տարածքային զիջումների դեմ պայքարն առաջնորդող Բագրատ արեքպիսկոպոս Գալաստանյանին և այլ քաղաքացիների ևս թույլ չի տրվել մեկնել Կիրանց։
Քաղաքացիները հանդիմանում են ոստիկաններին տարածքների հանձնման ընթացքն ապահովելու և մեղադրում Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ։
«Դուք զիջում եք մեր պետությունը թշնամություն և նեցուկ եք կանգնում այն մարդկանց, ովքեր այսօր մեր մարտիրոսված արյունը զրոյի են հասցնում, ուսադիրներ կրելով՝ չեք կանգնում մեր հերոսների մայրերի կողքին։ Հավատը Ոստիկանության նկատմամբ իսպառ վերացել է, որովհետև դուք ականները հանում ու դնում եք մեր, ձեր երեխեքի տան տակ։ Այս պաշտոնը միշտ ձեր մոտ չի լինի, վաղը, մյուս օրը ձեր երեխեքը կանգնելու են, նայեն հայելու մեջ ու ասեն՝ մեր պապան ի՞նչ է արել։ Ադրբեջանի շահերը սպասարկող հասարակական կազմակերպության եք վերածվել։ 2018թ-ին գոռում էինք «ոստիկանը մե՛րն ա», մեկն էլ ես եմ եղել, լեզուս պապանձվեր՝ չգոռայի «ոստիկաները մե՛րն ա», «Նիկոլ վարչապե՛տ»։ Միշտ ոստիկաները եղել է անկուսակցական, բայց հիմա նախարարություն դառնալով, փաստացի, ծառայում են ՔՊ-ին, ու սա ժողովուրդը թույլ է տալիս»,- ոստիկաններն ասաց քաղաքացիներից մեկը, որը Վանաձորից էր եկել՝ բնակիչների պայքարին աջակցելու։
Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրաց գյուղ, որտեղից բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին, այդ թվում անչափահասների: Ականատեսները պատմում են, որ մարդկանց ծեծելով են բերման ենթարկել: Ավելի ուշ տարածքը տեսանկարահանող տեսախցիկների տեսագրություն է տարածվել, որում երևում է, թե ինչպես են Կիրանցում սևբերետավորները բիրտ ուժով բերման ենթարկում գյուղացիներին և րոպեներ անց բարձր տրամադրությամբ ողջագուրվում միմյանց հետ։
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են: