կարևոր
4582 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-02 13:31
Քաղաքական

Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը․ Հոխիկյան

Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը․ Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է

«Նիկոլի չափ Նիկոլ են բոլոր այն մարդիկ, որոնք իրենց աշխատանքի ու փողի համար լուռ են մնում կամ մասնակցում երկրի կործանմանը։ Ու թող ոչ մի ոստիկան կամ զինվորական չարդարանա, թե ինքը հրաման կատարող է։ Այդպիսի տրամաբանությամբ վաղը Ալիևի հրամանն էլ կկատարեն, եթե Հայաստանը կորցնի պետականությունը։

Այսքան ժամանակ ո՞ր մի ոստիկանը, ԱԱԾ աշխատողը, պետական չինովնիկը վեր կացավ ու հրապարակային կերպով իր անհամաձայնությունը հայտնեց երկրի մաս-մաս հանձնման գործարքին։ Ո՞ր մեկը ազատման դիմում գրեց ու հայտարարեց ժողովրդի արդար պահանջին միանալու մասին։

Վաղը, մյուս օրը կանգնելու են նույն ոստիկանները ասեն' մեզնից ոչինչ կախված չէր։

Մի հարցում համաձայն կլինեմ։ Այո, այսօր Նիկոլին ծառայող ու երկրի մասնատմանը մասնակցող անձանցից ոչինչ կախված չէ։ Տղամարդ լինելու համար նախ ազգային սկզբունք ու տղամարդկություն ունենալ է պետք։

Էսպես չի մնա, մասնատված ու հոշոտված երկիրը մենք էլի կկառուցենք, բայց Նիկոլի ծառա այսօրվա ոստիկանները երբեք ներում չեն ստանա ոչ մարդկանց, ոչ Աստծո կողմից»։