Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների ներկայացուցիչների հետ ու հասկանալ՝ ի վերջո ում հետ գործ ունենք, գործ ունենք իսկապես անկեղծ Հայաստանում բարեփոխումները ֆինանսավորող երկրների այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնք ուզում են ճշմարտությունն իմանալ, թե՞ ունենք կեղծ պատկեր»: Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց «Հայաստան» խմբակցութան քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Անդրադառնալով Կիրանցի դեպքերին, նա ասաց. «Ժողովրդական ընդվզումը հիմնված է ոչ թե այս կամ այն կուսակցական նպատակների վրա, այլ հայրենիքի պաշտպանության դիրքերից մարդկանց մտահոգող հարցերն են, որ օրակարգ են բերվել: Կիրանցում այսօր տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցում է, որ եթե ժողովուրդն ամբողջությամբ չընդվզի այս ազգադավ իշխանությունների գործողությունների դեմ, սրանք Հայաստանից թողնելու են միայն Հ տառը կամ երկիրը դարձնելու են քպստան, կամ մի վիլայեթ՝ թուրք-ադրբեջանական ինչ-որ իշխանության ներքո:
Այս պահին մեր պատգամավորները Կիրանցում են, հուսանք՝ կլինեն կոնկրետ հաղորդումներ հանցագործությունների մասին: Այդ հաղորդումները կտան նրանք, ում հանդեպ կիրառվել է բռնություն: Մարդիկ վնասվածքներ են ստացել: Անհամաչափ ուժ է կիրառվել մարդկանց նկատմամբ: Դա ակնհայտ է, քննարկելու բան էլ չկա»:
Մանրամասն՝ տեսանյութում։