|
Փոխարժեքներ
25 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Եվրամիությունը սահմանում Է Իրանի դեմ պատժամիջոցների արդեն վեցերորդ փաթեթը՝ երկրում արձանագրված մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։
Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը՝ ժամանելով ԵՄ երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։ «Մենք այստեղ՝ Բրյուսելում, անշուշտ, կքննարկենք Իրանում տիրող իրավիճակը», – ասել է նա։ «Եվ այստեղ մեզ համար կարևոր է հստակ հայտարարել, որ ոչ ոք չի կարող վեր կանգնել օրենքից:
Այս առնչությամբ մենք Բրյուսելում ընդունում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պարզորշ ցույց է տալիս, որ մենք աչք չենք փակում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա, որոնք կատարում Է Իրանի վարչակարգը», – ասել է Բերբոքը։ Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդն Իրանի վերաբերյալ սև ցուցակում Է ներառել 32 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց՝ այդ երկրում տեղ գտած մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով: