Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան «սեքս-սկանդալի» գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Որևէ անձի հանդեպ մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Հատուկ քննչական կոմիտեից:
Yerkir.am-ի տեղեկություններով` Հ. Թոքմաջյանը վերջին շրջանում բավականին մեկուսացվել է եւ ամեն պահի սպասում է, որ Աշոտյանն իրեն հեռացնելու է ռեկտորի պաշտոնից:
Հիշեցնենք, որ վերջերս անհայտ կայքերից մեկում անհայտ անձը հրապարակել էր իբր ռեկտորի ֆեյսբուքյան նամակներից հատվածներ, որոնց համաձայն` նրա և բուհի վարչության պետերից մեկի միջև սեքսուալ կապ կա: Այս նամակներում անդրադարձ կա նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, որի հասցեին անվայել խոսքեր են ասվում: Սակայն հրապարակումից որոշ ժամանակ անց ռեկտոր Հ. Թոքմաջյանը հայտարարեց, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, և այդ նամակագրությունը սարքելու պահին ինքն օնլայն չի եղել: Ուշագրավ է, որ, ըստ մեզ հասած լուրերի, Աշոտյանը հավատացած է, որ նամակագրությունը համապատասխանում է իրականությանը եւ հարմար պահի է սպասում՝ ռեկտորին պաշտոնից հեռացնելու համար: