Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով աշխատում է Մոնթե Մելքոնյանի քանդակը ստեղծելու վրա: Yerkir.am-ի հետ զրույցում քանդակագործը նշեց, որ Ղարաբաղում արդեն իսկ կանգնեցրել է Մոնթեի արձանը և ուզում է հիմա էլ Երևանում այն լինի:
«Ես կարծում եմ, որ հայրենասիրության և հերոսության դասեր պետք է տրվեն դպրոցներում, որպեսզի դրսի ճղճիմները չգան ու հայի անունը չարատավորեն մանր-մունր հաշիվների համար: Ուզում եմ Մոնթեի կերպարի մեջ տեսնել մեր ժամանակների հերոսության խորհրդանիշը, որովհետև նա, իրոք, տրվեց ամբողջովին` թողեց իր տունն ու տեղը, մի այլ մայրցամաքից եկավ և իր արյունով հայրենիքն ազատագրեց»,- ասաց Թոքմաջյանը:
Քանդակագործի հավաստմամբ` մեծածավալ գործ է լինելու, որը կանգնեցվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի դիմաց:
«Ոգևորված աշխատում եմ, չեմ ուզում շտապել: Փորձելու եմ ոչ միայն Մոնթեի անձը ներկայացնել, այլև Արցախյան հերոսամարտի հերոսությունը»,- ասաց նա: