կարևոր
4951 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-09 11:06
Քաղաքական

Պուտինը կարող է անցնել Ստալինին

Պուտինը կարող է անցնել Ստալինին

Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթի 2024 թվականի ընտրություններում, ապա երկիրը ղեկավարելու ժամանակահատվածով կգերազանցի ԽՍՀՄ ղեկավար Իոսիֆ Ստալինին։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel թերթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինը մասնակցելու է 2024 թվականին Ռուսաստանում կայանալիք նախագահական ընտրություններին։

Der Spiegel-ը հիշեցրել է, որ Ռուսաստանի ներկայիս առաջնորդն առաջին անգամ այս պաշտոնը ստանձնել է 2000 թվականին։ Այնուհետ Պուտինը նախագահ է վերընտրվել նաև 2004, 2012 և 2018 թվականներին։

«Եթե Պուտինը Կրեմլում կառավարի ևս վեց տարի, ապա կգերազանցի Իոսիֆ Ստալինին, ով ղեկավարել է Խորհրդային Միությունը 1924-1953 թվականներին: Նա կդառնա ռուսական պետության այն ղեկավարը, որն ամենաերկարը կառավարել է երկիրը 18-րդ դարում թագուհի Եկատերինա Մեծի ժամանակներից ի վեր»,- ասվում է հրապարակման մեջ։

Հրատարակությունը նաև նշում է, որ Պուտինի՝ 2024 թվականի ընտրություններում հաղթելու շանսերը բավականին մեծ են, քանի որ նա «լուրջ մրցակից չունի»։