կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-01 15:36
Տարածաշրջան

Էրդողանը գլխավոր ընդդիմությանը մեղադրել է «ադրբեջանցիների զինվորներին Ստալինին հանձնելու մեջ»

Էրդողանը գլխավոր ընդդիմությանը մեղադրել է «ադրբեջանցիների զինվորներին Ստալինին հանձնելու մեջ»

Ցավոք, Ադրբեջանում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 ադրբեջանցի եղբայրներ զոհվեցին, 2-ը վիրավորվեցին։ Ես նաև իմ ցավակցությունն եմ հայտնել մեր եղբորը՝ Իլհամ Ալիևին. TRT-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Մի շարք միջադեպերի մեջ մեղադրելով գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը` CHP-ին, թուրք առաջնորդը հիշեցրել է, որ Խորհրդային միության կայսերական «ստրկությունից փախած ադրբեջանցիները հետ էին ուղարկվել ԽՍՀՄ այն ժամանակ իշխող CHP պաշտոնյաների կողմից»։

Հիշեցնենք, որ վերոնշյալ ադրբեջանցիները դասալիքներ էին, որոնք փախել էին ԽՍՀՄ-ից: Հետ ստանալով ադրբեջանցի զինվորներին` ԽՍՀՄ-ը նրանց բոլորին գնդակահարեց: