կարևոր
2596 դիտում, 5 ամիս առաջ - 2023-12-02 00:15
Հասարակություն

Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան ՀԱՅՐԵՆԻՔԸ, որը աստվածատուր է, որի կորուստ ունենք մենք. Բագրատ Սրբազան

Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան ՀԱՅՐԵՆԻՔԸ, որը աստվածատուր է, որի կորուստ ունենք մենք. Բագրատ Սրբազան

Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանի խոսքից․

«Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան ՀԱՅՐԵՆԻՔԸ, որը աստվածատուր է, որի կորուստ ունենք մենք։

Ոչ մի բան ավելի մեծ չէ, քան այդ Հայրենիքից բխած ՊԱՏԻՎԸ, արժանապատվությունը, Ավետյաց Երկիր կառուցելու և ունենալու երազանքը։

Դա ընդհանրական երջանկություն է, դա ընդհանրական պատիվ է, դա ընդհանրական ճանապարհ է։

Եվ այս քայքայված հոգով, քաոսային մտքով, խարդախված, ուրացված, դավաճանված, հոգևին վաճառված մտածումներով մենք չենք կարող ո՛չ Ավետյաց Երկիր ունենալ, ո՛չ էլ Արքայություն մտնել։

Հետևաբար, ինչպես ասում է մեր Տերը, նախ փնտրեցեք այդ Արքայությունը, և ամեն բան ավելիով կտրվի ձեզ»։