կարևոր
547 դիտում, 16 ժամ առաջ - 2024-12-27 12:27
Հասարակություն Քաղաքական

Այսօր մենք ունենք տապալված սահմադրական կարգ և թշնամու բոլոր պահանջներն ու թելադրանքներն իրականացնող չիշխանություն․ Բագրատ Սրբազան

«Ի՞նչ ունենք այսօր, կարծում եմ բոլորիդ է հայտնի՝ բոլոր առումներով տապալված սահմադրական կարգ և թշնամու բոլոր պահանջներն ու թելադրանքներն իրականացնող չիշխանություն, պարտադրված «սահմանազատում», «խաղաղության» կեղծ օրակարգ, սպասվող հայրենահանձնումներ, ադրբեջանցիների «վերադարձի» պահանջ, սահմանադրության փոփոխության պահանջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջ, անվտանգային բազմաթիվ սպառնալիքներ, պատանդառված ռազմագերիներ, գերիներ և պահվող հայրենակիցներ Բաքվի բանտերում, հանրային քաոսի և ատելության ու թշնամանքի սերմանում, սոցիալական անարդարություն, թմրամոլության և խաղամոլության տարածում, փողի և իշխանության պաշտամունք և այլն: 

Այո, ես մեկ անգամ չէ, որ ընդունել և պատասխանատու կերպով հայտարարել եմ, որ զանազան անհաջողությունների և վերջնարդյունքին չհասնելու պատասխանտվությունն ամբողջությամբ իմն է, իսկ հաջողությունն ու հաղթանակը իմ համբուրելի ժողովրդինը: Ես խոնարհաբար վերստին ներողություն եմ խնդրում յուրաքանչյուրից, որ այս պահին հնարավոր չեղավ իրագործել մեր ծրագիրը, սակայն դարձյալ ու վերստին պիտի շեշտեմ, որ մենք գործելու ենք ոչ թե «հնարավո՞ր է,թե՞ ոչ», այլ «անհրաժեշտությո՞ւն է, թե՞ ոչ» այս չարիքին հեռացնելը: Այն անհրաժեշտություն է և այդպես էլ կդառնա հնարավոր»,-հրավիրված ասւոլիսի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանըը՝ հատկանշելով․ «Պետք է արձանագրենք, որ մեր ժողովուրդը կարիքն ունի երկխոսության՝ երկխոսություն իր ներկայի մասին, երկխոսություն իր գալիքի մասին, երկխոսություն իր արժեքների մասին և վերջապես երկխոսություն իր կյանքի և իր ինքնության մասին: Այս իշխանությունը ոչ միայն հանցավոր կերպով հանձնում է մեր պետությունն ու պետականությունը, այլև և ավելի սարսափելին, ձգտում է փոխել մեր հայրենիքի բովանդակությունը, ինքնությունն ու արժեքները՝ գողանալով և ուրանալով մեր խորհրդանիշները, մեր երազներն ու իղձերը, մեր պատիվն ու կենսագրությունը:«Սրբազան Պայքարը» այդ մասին է՝ նյութական չակնկալիքներ ունենալու մասին է, հետևաբար, վերջին վերջակետ կունենա միայն հաղթանակի դեպքում»,-ասաց Բագրատ Սրբազանը։ 

Սրբազան Հայրը հիշեցրեց, որ Շարժման պայքարի էությունը հոգևոր-բարոյական է, նկարագիրը՝ ազգային, իսկ լուծումները՝ քաղաքական:

«2025 թվականին, ըստ Աստվածաշնչյան պատումի, լրանում է յոթ տարվա երաշտի շրջանը և սկսելու է առատության և լիության շրջանը: Մեր երկիրը չի լինելու գրավված և ավերակ այլ՝ Վերհառնող և Շեն երկիր: Ես այս անբեկանելի հավատքով եմ ներգրավվել և շարունակելու եմ այս հրաշալի պայքարը, որը եղել և մնում է իմ կյանքի ամենաերջանիկ ժամանակաշրջանը, որովհետև մեր կյանքի սահմանափակ օրերն ավելին չեն, քան մեր իղձերն ու երազները, որովհետև ես պատասխանատվություն և ուխտ ունեմ Աստծու, իմ ժողովրդի, իմ նահատակ եղբայրների և պատմության առջև՝ հռչակելով, որ «Տերն է իմ լույսը և կյանքը ես ումի՞ց պիտի վախենամ, Տերն է իմ կյանքի ապավենը, ես ումի՞ց պիտի երկնչեմ» (Սաղմոս 26.1): Այս աղոթքով ու հռչակումով ենք սկսել և այդպես էլ կավարտենք: Մենք այլընտրանք չունենք, բացի չարիքից ազատագրումը և ՀԱՂԹԱՆԱԿԸ, որպեսզի Եռագույնը վերջնականապես հաղթի սև ու սպիտակին, Հոգին հաղթի «դուխին», Տաճարը հաղթի փողոցին և ամբողջությամբ Հոգևոր Հայաստանը հաղթի «նոր հայաստանին»»,-ասաց Բագրատ Սրբազանը։ :


Մանրամասն՝ տեսանյութում