Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այս շարժումը, պայքարը արժեքների մասին է, դրանց փոփոխության մասին է, և Տաթևի վանքն իր ամբողջ անցած պատմությամբ ու վեհությամբ հենց այդ արժեքները կրողներից մեկն է», - լրագրողի հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Մենք շրջում ենք համայնքներով, այցելում ենք մեր ժողովրդին, բայց տարատեսակ ճնշումներով, տարբեր միջոցներով փորձում են հետ պահել մարդկանց այս շարժումից, սակայն իրականում մարդկանց տրամադրությունն այլ է, այն չէ ինչ որ իրենք պատկերացնում են։ Մարդկանց տրամադրությունը փոփոխության անհրաժեշտության մասին է, մարդիկ պատշգամբներից են ողջունում, փողոցներում առանձին են մոտենում, մեծ թե փոքր, առանց պարտադրանքի, առանց գայթակղելու, առանց կաշառելու, առանց գարծարք կնքելու, առանց ոստիկանական զորքերի ու շարքերի, այդ ամենը բնականից է տեղի ունենում։ Ինձ համար կարևոր էր արձանագրել՝ արդյոք ժողովուրդը համակերպվե՞լ է ապրել ստի մեջ, թե՞ ոչ, արդյոք իրենք ուզո՞ւմ են այդ վախի միջավայրում անընդահ մնալ, թե՞ ոչ։ Մենք անընդհատ կորուստների մեջ ենք գտնվում, և այս շարժումը երբ ծնվել է այդ կորուստները կանգնեցնելու մասին է եղել», - ասաց Սրբազանը։
Հիշեցնենք՝ Բագրատ Սրբազանը Տաթի վանքում է, հանդիպում է տեղի բնակիչների հետ։
Նշենք՝ Բագրատ Սրբազանի այցը Սյունիք մեկնարկել է ուրբաթ առավոտյան: Սրբազանն այս օրերի ընթացքում եղել է Սյունիքում, այցելում է սահմանամերձ տարբեր համայնքներ։
Մանրամասն՝ տեսանյութում։