կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-22 16:14
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք վերցրել ենք մեր նախկին դիրքը․ Աստվածատուր Պետրոսյան

Հայկական զինուժի՝ նոր զբաղեցրած դիրքերը ոչ միայն Ադրբեջանի տարածքում չեն, այլև պետական սահմանից 340-500 մետր դեպի մեր տարածքներն են գտնվում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը, որը մամուլի ասուլիսի էր եկել քարտեզը ձեռքին՝ իր ասածները փաստերով ապացուցելու համար։

Նա ընդգծեց ու ցույց տվեց, որ նոր դիրքերը կարևոր նշանակություն ունեն հայկական գյուղերի բնակչության անվտանգությունն ապահովելու համար․ «Տավուշի մարզն ունի 32 սահմանապահ գյուղ և 300 կմ սահման Ադրբեջանի հետ»։

Մենք վերցրել ենք մեր նախկին դիրքը՝ ասաց Աստվածատուր Պետրոսյանը և նշեց, որ մի քանի կարևոր դիրքեր էլ դեռ ադրբեջանցիների ձեռքում են։

Երբ հուլիսի 11-ին գեներալ-մայորը աշխատանքային այց է կատարել Տավուշի սահմանամերձ գյուղեր, ադրբեջանական ուժերը կրակել են նրա ծառայողական մեքենայի վրա:

Խոսելով հուլիսի 12-ի՝ ադրբեջանական դիվերսիայի մասին, Աստվածատուր Պետորսյանն ասաց, որ հայտնի մեքենայում եղել է բացառապես սպայակազմ, որոնցից երկուսը՝ հատուկ նշանակության զորքերի ներկայացուցիչներ:

Ադրբեջանցիները մտել են տեղի հայկական զինվորական ստորաբաժանման պաշտպանության տակ գտնվող չեզոք գոտի և բացահայտվելով ու տեսնելով, որ չի հաջողվում գաղտնի գործողություններ անել՝ հայկական դիրքերի վրա հրետանային ուժերի աջակցությամբ, նաև տանկերով հարձակման են անցել:

Աստվածատուր Պետրոսյանը նկատեց, որ Ադրբեջանի ներկայիս Թովուզի շրջանը ժամանակին 90 տոկոսով եղել է հայկական բնակավայր․ «Թովուզ» նշանակում է «Տավուշ»: Գեներալ-մայորի խոսքով, այնտեղ եղել է 25 հազար բնակչությամբ հայկական բերդ-ամրոց, որը մեր նոր զբաղեցրած դիրքից ուղիղ գծով 12 կիլոմետր հեռավորության վրա է:

Իբրև ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Աստվածատուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ 2015 թվականին ընդունված «Տավուշի սահմանամերձ գյուղերի զարգացման մասին» օրենքի շրջանակներում իրականացվում են ուղղահայաց ճանապարհների կառուցման աշխատանքներ, որոնք կապահովեն գյուղերի կենսունակությունը։ Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող ջրի և ջրաղբյուրների մոտ ստեղծվել է 21 հենակետ, որոնք քաղպաշտպանության շրջանակներում պետք է պաշտպանեն այդ հատվածի բնակիչներին:

Մանրամասն՝ տեսանյութում․