կարևոր
3097 դիտում, 1 տարի առաջ - 2023-12-01 15:42
Հասարակություն

Մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով․ Անուշ Պողոսյան

Մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով․ Անուշ Պողոսյան

««Առողջության իրավունք» ԻՀԿ-ը վերջին ժամանակները բազմաթիվ բողոքներ է ստացել ինչպես առանձին քաղաքացիներից, այնպես էլ պետական պատվեր իրականացնող բժշկական հիմնարկներից», - հայտնում է «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Անուշ Պողոսյանը։

«Քաղաքացիները բողոքում են՝ «ուր գնում ենք պետական պատվերը վերջացել է», իսկ կազմակերպությունները՝ «ՊԱԳ-ը պետական պատվերի դեպքերը չի ընդունում, պայմանագրային գումարները կրճատում է և ստիպված պետական պատվերի շահառուները բուժօգնություն են ստանում իրենց գրպանից վճարելով»: Առողջապահությանը հատկացրած գումարների անընդհատական աճի ֆոնին նման անմխիթար վիճակը տարօրինակ է: Մենք սկսեցնք ուսումնասիրել և պարզվեց.....

ՊԱԳ-ը (պետական առողջապահական գործակալությունը) Առողջապահության նախարարության ստորաբաժանում է, որը իրականացնում է բժշկական կազմակերպություններից պետական պատվերով հաշվետվությունների ընդունումը, պայմանագրային գումարների բախշումը և վերաբախշումը, սկսել է կիրառել նորամուծություն պետական պատվերով դեպքերի փորձաքննության մեջ: Պայմանագրային սկզբունքով, համատեղությամբ ՊԱԳ-ում ընդունվել են աշխատանքի բժիշկներ, ովքեր «փորձաքննում» են պետական պատվերով ներկայացրած (երբեմն նաև հենց իրենց կողմից բուժած հիվանդների դեպքերը) հիմնականում բարձր արժեքով դեպքերը՝ սրիտի, անոթների ստենտավորում, գինեկոլոգիական, ուրոլոգիական, տրավմատոլոգիական վիրահատություններ և այլ: Ստացվում է, որ ՊԱԳ-ի փորձագիտական բաժնի բժիշկ փորձագետները երկրորդ պլան են մղվել, իսկ այս անհասկանալի սկզբունքով ընտրված բժիշկները պետական պատվերի դեպքեր են մերժում և/կամ հաստատում, այսինքն իրականացնում են պետական ֆինանսավորման կառավարում:

Ո՞վքեր են այս բժիշկները,սկսեցինք ուսումնասիրել և... պարզվեց, որ նրանք բուժող բժիշկներ են տարբեր կլինիկանեում և հաստ ու բարակ թելերով կապված են ՊԱԳ-ի պետ՝ Ահարոն Բարսեղյանի հետ: Այսպես՝ պայմանագրային փորձագետներից Կ...ն Գ...ն աշխատում է Ուիգմոր կլինիկայում որպես ընդհանուր վիրաբույժ և փորձաքննում է վիրաբուժական դեպքերը, Ն...ա Վ...ն՝ փորձաքննում է գինեկոլոգիական դեպքերը և համատեղությամբ «Հայաստանի բժիշկների միություն» ՀԿ-ի ակտիվ անդամ է, որտեղ Ահարոն Բարսեղյանը հիմնադիրներից է, Ա..ի Մ...ն՝ մանկաբույժ ՈՒիգմոր կլինիկայում, Դ..թ Ս...ն մանկական վնասվածքաբան նույնպես Ուիգմոր կլինիկայում, Ա..ի Ռ...ն՝ սրտաբան Ուիգմոր կլինիկայում և այլն: Ավելի համապարփակ տեղեկատվությունը սույն փորձագետների և նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ ստորև: Ի դեպ, այս փորձագետների բարձր աշխատավարձը ապահովում է Գլոբալ հիմնադրամը:

Անդադար Ուիգմոր կլինիկի բժիշկերին «հայտնաբերելով» նորամուծված փորձագետների ցանկում, մտաբերեցինք, որ այս տարի բացված «Ոիրգմոր Գրուփ» ՓԲԸ-ին անհասկանալի ձևով տարեսկզբին տրվել է 600 մլն. դրամ ֆինանսավորում, ապա ևս շուրջ 70 մլն դրամ գումարը ավելացրել են: Նշեմ, որ նման ֆինանսական հատկացումը աննախադեպ է,(մինչ այդ առաջին անգամ պետական պատվեր կատարողներին հատկացվել է ոչ ավել քան 25 մլն. դրամ ): Փաստորեն ստեղծվել է հիանալի բիզնես միջավայր Ուիգմորի համար՝ մասնավոր բիզնեսում ներդրած գումարների «ապահովագրում» պետական պատվերի գումարներով՝ առանց պետության նկատմամաբ որևէ սոցիալական կամ այլ պարտավորությունների:Հիշեցնեմ, որ Ահարոն Բարսեղյանն Ուիգմորի ֆինանսկան պատասխանատուն է եղել մինչև ՊԱԳ-ի պետ նշանակվելը և հիմա էլ «սերը» դեպի այդ կազմակերպություն չի մարել: Սա դեռ ամենը չի, պարզվում է որ «սերը» պատահական և անհիմն չէ, այսպես «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն, որի տնօրենը ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի հանդիսանում է Ահարոն Բարսեղյանը, իսկ ՍՊԸ-ի հիմնադիրներն են՝ Արսեն Դավթյան, ով պետական պատվերի ոլորտում կաշառակերության համար գտնվում է քրեակատարողական հիմնարկում (գործ ԵԴ/0858/01/19), Զավեն Քոլոյան,ով Ուիգմորների տնօրենն է և Ահարոն Բարսեղյանը՝ ՊԱԳ-ի պետը «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ն 2020 թվականից ֆինանսական խորհրդատվութուն է մատուցում Ուիգմոր Քլինիկին և Ուիգմոր Գրուփին և ըստ օդում կախված լուրերի շուրջ 200.000 դոլլար այդ կազմակերպությունների կողմից փոխանցվել է «Էյչ էֆ Էմ» ՍՊԸ-ին, ավելին՝ 2022 թվականի հունիսից, երբ Ահարոն Բարսեղյանը նշանակվել է ՊԱԳ-ի պետ, Ուիգմորները նրա ղեկավարած ՍՊԸ-ին փոխանցել է շուրջ 100.000 դոլլար:

Ըստ շրջանառվող լուրերի, «Էյչ էֆ Էմ» Սպը-ում որպես աշխատող գրանցված է միայն Ահարոն Բարսեղյանի տիկինը և միայնակ կատարում է նման «թանգ և արժեքավոր ֆինանսական խորհրդատվություն», զավեշտ:

Հարգելի պատկան մարմիններ, բարձրագույն պաշտոն զբաղեցնող Ահարոն Բարսեղյանը ի՞նչպես է զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ՝ ֆինանսական խորհրդատվության ծառայություն մատուցում Ուիգմորներին, եթե Հանրային ծառայության մասին օրենքով, քաղաքացիական ծառայողը այլ վճարովի աշխատանք չի կարող կատարել: Իսկ եթե սրան հավելենք, որ նախկին նախարարի տեղակալ և այժմ քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արսեն Դավթյանի տիկինը ղեկավարում է Ահարոն Բարսեղյանի կողմից «սեփակակաշնոհած» ՊԱԳ-ի կազմակերպությունների պայմանագրային գումարների բախշման և վերաբախշման բաժինը, ամեն ինչ իր տեղն է ընկնում:

Հ.Գ. Բացահայտումները սրանով չեն ավարտվում:

Հաջորդիվ կլինի ավելի հետաքրիր»: