|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.58 |
| EUR | ⚊ | € 422.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2331 |
| GBP | ⚊ | £ 492.14 |
| GEL | ⚊ | ₾ 139.3 |
«Իշխանություն» լրատվականը գրել է.
«ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ուշադրությունն եմ հրավիրում այս անձնավորության վրա․ Մասիսի ՄՌՈւ-ի պետ Կառլեն Հովհաննիսյանը սեռական բնույթի հայհոյանք է գրել համացանցում:
Նա հանդիսանում է ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին: Ահա, թե ինչպիսի դաստիարակություն է տվել իր երեխաներին գեներալի ուսադիր կրող անձը: Եվ այս մարդուն վստահեցին Ռազմական ոստիկանությունը, մարդու, ով անգամ իր որդուն չի կարողացել դաստիարակել: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադառնալով Կառնել Հովհաննիսյանի վարքածգին՝ գրել է.
«Լրագրողի հասցեին այս մեկնաբանությունը գրել (ապա ջնջել) է ՆԳՆ Արտաշատի ՀՔԲ պետ Կառլեն Հովհաննիսյանը, ով, միաժամանակ, ՌՈ նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի որդին է։ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» օրվա մեջ ՆԳ նախարարին գրություն կուղարկի` պահանջելով կարգապահական պատասխանատվության կանչել Կառլեն Հովհաննիսյանին։
Հ.Գ. Կառլեն Հովհաննիսյանի որոշ ենթականեր հիմա դատվում են վարորդականի քննության դիմաց կաշառք վերցնելու համար (գործը դատարանում է)։ Տենաս, իր մեջքի հետևու՞մ են վերցրել կաշառքը»: