կարևոր
655 դիտում, 59 րոպե առաջ - 2026-08-20 20:17
Մշակույթ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ներառված Ալամութը և օկուպացված Արցախի քաջ զորական Սահլունը

«Monument watch»-ը հոդված է հրապարկել․

«Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող 48-րդ նստաշրջանն Ալամութի ամրոցը և դրան հարակից ամրությունները պաշտոնապես ներառել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Ալամութը Հյուսիսային Իրանի անմատչելի լեռներում տեղադրված իսմայիլիտ աղանդավորների երկիրն էր՝ Մուլահիդների երկիրը կամ Մուլուդը, որ Մերձավոր Արևելքում 12-13-րդ դարերում հայտնի էր տարբեր երկրներում տեռորներ կազմակերպելով:

Եվ ահա Առաջաձորի խաչքարային մի արձանագրություն հայտնում է, որ հայ զորականը մասնակցել է այդ երկրի դեմ մոնղոլների նախաձեռնած արշավանքին. «Թվ. :ՉԶ: (1257 ). իշխանութ[եամբն] Ջալալին, պատրոնութ[եամ]բն Հասանայ, ես՝ Սահլուն գնացել եմ ի Մուլոդն ու գնացել եմ ի Սոնեթ ու գնացել եմ ի Կասարիայ ու :Բ: հետի ի առազմ եմ մտել ու խաղաղութ[եամբ] ի դուս եկել: Կանգնեցի խաչս ինձ և ամուս[ն]ոյ իմո. յաղաւթս յիշէք…» (մանրամասն տե՛ս https://www.academia.edu/…/%D5%80%D5%A1%D5%B4%D5%AC%D5…)»։