|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը գրել է․
««Տիգրանաշենից «Քյարքի» և հակառակը:
«Հերոսության» մեխանիկան.
Սկզբից նրանք հրահրում են պատերազմ, հետո հայտարարում, որ «հերոսաբար» փրկել են 25-30-35.000 զինվորի կյանք:
Հետո տարիներով թողնում գերիներին պատանդ, որպեսզի ըստ քաղաքական նպատակահարմարության «հերոսաբար» ամեն տարի մի քանի հոգու վերադարձնեն:
Հետո հայտարարում են, որ թոշակառուին 10.000 դրամը պետք չի ու ընտրություններից առաջ «հերոսաբար» բարձրացնում են բոլորի թոշակը
հենց էդքանով:
Հիմա էլ Տիգրանաշենը Քյարքիի վերածելու ուռացրած թեման է լինելու: Հայտարարում է, որ դա մեր տարածքը չէ, որպեսզի հետագայում «հերոսաբար» ներկայացնի, որ կարողացել է այն «հերոսաբար» փոխանակել Արծվաշենի հետ: Ուղղակի մի ԿԱՐԵՒՈՐ բան: Տիգրանաշենի մակերեսը փոքր է Արծվաշենից 5 անգամ»: