|
Փոխարժեքներ
21 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.16 |
| EUR | ⚊ | € 427.31 |
| RUB | ⚊ | ₽ 4.3711 |
| GBP | ⚊ | £ 498.37 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Օգոստոսի 21-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17:00-ի սահմաններում Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար բնակավայրի 1-ին փողոցի տներից մեկի բակում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել մոտ 2500 հակ խոտի դեզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, կրակի տարածման դեմ պայքարել են տան տերն ու հարևանները։ Այս պահին արդեն հրշեջներն աշխատում են։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, ով պարզում է սեփականատիրոջ ինքնությունը։