|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Հայաստան» դաշինքի շնորհավորական ուղերձը՝ Վեհափառ Հայրապետի ծննդյան օրվա առթիվ
Վեհափա՛ռ Տեր,
Որդիական սիրով և մեծագույն հարգանքով շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ։
Ձեր հովվապետության տարիներն ամբողջական ծառայություն են նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, մեր հավատավոր ժողովրդին:
Տարիներ շարունակ, Դուք նվիրումով և հայրական հոգատարությամբ առաջնորդում եք Հայոց Եկեղեցին՝ ամրապնդելով հավատացյալների սերը Եկեղեցու, Հայոց պետականության, մեր հավաքական երազանքների և իղձերի հանդեպ:
Ձեր ծառայությունը նշանավորվել է եկեղեցական կյանքի աշխուժացմամբ, նոր սերնդի հոգևոր կրթության և ազգային դաստիարակության զարթոնքով, Արցախահայության իրավունքների պաշտպանության Ձեր ուղերձներով, Սփյուռքի հայության հետ կապերի ամրապնդմանը միտված կարևոր նախաձեռնություններով։
Ձեր հայրապետական ուղերձները սիրո, համերաշխության, ներողամտության և ազգային միասնականության կոչեր են՝ պատասխանատվությամբ վերաբերելու և ազգային միասնությամբ հաղթահարելու Հայոց պետականությանը, մեր ազգային ինքնությանն ու արժեքներին ուղղված սպառնալիքները:
Այս նշանակալից հոբելյանի առթիվ որդիական խոնարհումով շնորհավորում ենք Ձեզ, մաղթելով երկար տարիներ, համոզումով, որ Աստծո օրհնությամբ և անսպառ կորովով այսուհետ ևս շարունակելու եք Ձեր նվիրական առաքելությունն ի բարօրություն Հայոց աշխարհի, հայ ժողովրդի և Հայ Առաքելական Եկեղեցու: