կարևոր
514 դիտում, 58 րոպե առաջ - 2026-08-20 22:53
Աշխարհ

Վիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համար

Վիետնամում առաջարկել են վերացնել մաhապատիժը որոշ hանցագործությունների համար

Վիետնամի հասարակական անվտանգության նախարար Լյուոնգ Տամ Կուանգը երկրի կառավարության անունից Ազգային ժողովին է ներկայացրել օրինագիծ, որն առաջարկում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգրքում, որոնք կվերացնեն մահապատիժը որոշ տեսակի հանցագործությունների համար։ Այս մասին հայտնել է Վիետնամի տեղեկատվական գործակալությունը։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գործող Քրեական օրենսգիրքը սահմանում է հանցագործությունների 10 կատեգորիա, որոնց համար կարող է նշանակվել պատժի առավելագույն միջոցը՝ մահապատիժը։ Կառավարությունն առաջարկում է այն վերացնել վեց հանցագործությունների համար՝ խռովություն, մինչև 16 տարեկան անձի բռնաբարություն, թմրամիջոցների ապօրինի առևտուր, հանցագործություններ մարդկության դեմ, ռազմական հանցագործություններ, ծայրահեղական գործողություններ՝ ուղղված ժողովրդական վարչակազմին հակազդելուն։

Այսպիսով, պատժի բագույն միջոցը կպահպանվի հանցագործությունների չորս տեսակի համար՝ պետական դավաճանություն, սպանություն, ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի արտադրություն։ Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, ինչպես սպասվում է, կհաստատվի հոկտեմբերին Ազգային ժողովի հերթական նստաշրջանում և ուժի մեջ կմտնի 2027 թվականի մարտի 1-ից։