կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-21 22:34
Հասարակություն

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Հայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր

Հայաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնը ներկայացրել է էբոլայի համաճարակային իրավիճակը։

Հայաստանի Հանրապետության համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր։

«Օգոստոսի 20-ի դրությամբ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակվում է Բունդիբուգյո վիրուսով պայմանավորված Էբոլայի բռնկումը։

Օգոստոսի 19-ի տվյալներով արձանագրվել է՝ 5 290 հաստատված դեպք

2 516 մահվան դեպք։ Համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Հիմնական օջախն Իտուրի նահանգն է, սակայն դեպքեր արձանագրվել են նաև այլ նահանգներում»,-տեղեկացրին ՀՎԿ-ից, հավելելով, որ ԿԺՀ-ից դուրս արձանագրվել են ներմուծված դեպքեր, սակայն հիվանդության կայուն փոխանցում ներկայում չի արձանագրվում։ Ուգանդայում տեղային բռնկման ավարտը հայտարարվել է հուլիսի 28-ին։

ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է հետևել միջազգային համաճարակաբանական իրավիճակին և իրականացնել ԱՀԿ ժամանակավոր առաջարկությունները։