|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկիրը գտնվում է ուժեղ աշխարհաքաղաքական դիրքում, ուստի հիմա հնարավորություն է ստեղծվել Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտել սեփական պայմաններով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
«Պատերազմը պետք է ավարտվի որոշակի պահի։ Այն ավարտելու լավագույն ժամանակը հիմա է, երբ մենք գտնվում ենք ուժեղ դիրքում, հարգանք ենք վայելում, և երբ ամբողջ աշխարհն ընդունում է մեր հաղթանակը և ընդգծում, որ ԱՄՆ-ն, կանոններին հակառակ, հարձակվում է մեր դպրոցների, հիվանդանոցների և ենթակառուցվածքների վրա», – ասել է նա:
Փեզեշքիանն ընդգծել է, որ հունիսին ԱՄՆ-ի հետ կնքված փոխըմբռնման հուշագիրը եղել է պատվաբեր, և դրա ոչ մի կետ չի ենթադրել կապիտուլյացիա:
Իրանի նախագահն ազգային միասնության կոչ է արել՝ նշելով, որ այդ դեպքում իրանցիներին հնարավոր չի լինի ոչնչացնել: