|
Փոխարժեքներ
18 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն բանից հետո, երբ պետությանը վերջապես հաջողվեց վաճառել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, տարաբնույթ քննարկումներ են եղել դրա շահագործման ժամկետների, ներդրումների և համանման թեմաներով:
Ճիշտ է, նախկին «Գոլդեն Փելեսը», որն այժմ գործում է Eighty Eigth բրենդի ներքո, մինչև պաշտոնապես բացվելն էլ հասցրել է բավականին լուրջ ընդունելություններ ունենալ, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին, սակայն այսքան քննարկված հյուրանոցային համալիրի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ: Ավելին, մեր տեղեկություններով, համալիրը արդեն ամրագրումներ է անում։ Օրինակ, Ամանորի շոուին արդեն իրենց մասնակցությունն են հաստատել մեծաթիվ ճանաչված աստղեր:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում