|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը տեղեկացնում է, որ նախատեսում է ապրիլի 23-ին՝ ժամը 18:30-ին, կարճ միջոցառում կազմակերպել։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը նախատեսում է ապրիլի 23-ին, ժամը 18:30-ին կարճ միջոցառում կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ, որից հետո երթով կգնանք Հանրապետության հրապարակ՝ միանալու ավանդական ջահերթին:
Բոլորիդ հրավիրում ենք համատեղ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը և բարձրաձայնելու, որ թուրք-ադրբեջանական այդ ցեղասպանական քաղաքականությունը շարունակվում է առ այսօր, որի կենդանի զոհերն ու վկաներն ենք մենք՝ արցախցիներս:
Ոգեկոչմամբ դեպի պայքար, պայքարով՝ արդարություն, արդարությամբ՝ կանխարգելում, կանխարգելմամբ՝ վերադարձ ՀԱՅՐԵՆԻՔ...»։