Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Փաշինյանը շտապում է պայմանագիր ստորագրել, դա իր իշխանության պահպանման թուղթն է:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը․
«Ադրբեջանին պետք չէ թուղթ, որը կսահմանափակի իր գործողությունները, որով ինքը կպարտավորվի կանգ առնել։ Ադրբեջանն ուզում է ավելին, քան Արցախն է։
Բաքուն ստացել է առավելագույնը արևմտյան հարթակից, հիմա ուզում է ստանալ ռուսականից։ Սա մեզ համար նոր կապիտուլյացիոն պայմանագիր կլինի։ Արցախը պլացդարմ է Հայաստանի վրա ավելի հարմար դիրքերից հարձակվելու համար»,-նշել է պատգամավորը։
Վարդանյանի կարծիքով, Փաշինյանը ոչ թե պիտի գնա նրա համար, ինչ արել է, այլև նրա համար, ինչ պատրաստվում է անել։ Այս պահին նա աթոռը պահելու երաշխիք ստացել է Արևմուտքից, որտեղից ստանա, այն կողմ կթեքվի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․